«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության վարձկանների առաջնորդ և մերձավոր դաշնակից Եվգենի Պրիգոժինի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ ընդվզված ապստամբությունն ընդգծում է, թե ինչպես է Պուտինի՝ Ուկրաինա ներխուժելու որոշումը քաոս սերմանել նաև իր երկրում: Այս մասին, Թերթի փոխանցմամբ, ABC-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Այս համատեքստում 16 ամիս առաջ Պուտինը Ուկրաինայում Կիևի մոտ էր ու ցանկանում էր մի քանի օրվա ընթացքում վերցնել քաղաքը, ջնջել երկիրը քարտեզից:
Այժմ նա պետք է պաշտպանի Մոսկվան՝ Ռուսաստանի մայրաքաղաքը, իր իսկ ստեղծած վարձկանի դեմ»,- ասել է Բլինքենը ABC «Այս շաբաթի» հաղորդավար Ջոնաթան Կառլին:
«Մենք տեսել ենք, որ ի հայտ են եկել մի քանի շատ լուրջ ճեղքեր», - ասել է Բլինքենը։
«Ո՞ւր են նրանք գնում, եթե որևէ տեղ, ե՞րբ են նրանք այնտեղ հասնում, շատ դժվար է ասել: Ես չեմ ուզում ենթադրություններ անել»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։
Բլինքենի կարծիքով՝ Պրիգոժինի ապստամբությունը վերջինը չի լինի։
0Comments