ԱՄՆ նախկին նախագահներ Ջորջ Բուշ կրտսերը և Բիլ Քլինթոնն այցելել են Չիկագոյում գտնվող ուկրաինական եկեղեցի՝ ի նշան «Ուկրաինայի ժողովրդի հետ համերաշխության», հայտնում է CNN-ը։
Նախագահները երկուսն էլ Twitter-ում հրապարակել են Սուրբ Վոլոդիմիր և Օլհա ուկրաինական կաթոլիկ եկեղեցի իրենց այցի տեսանյութը: Նախկին ղեկավարներից յուրաքանչյուրը ձեռքում պահել է Ուկրաինայի ազգային ծաղկի՝ վառ դեղին արևածաղկի փնջեր:
«Ամերիկան միավորված է Ուկրաինայի ժողովրդի հետ՝ հանուն ազատության և ճնշումների դեմ նրա պայքարում», - գրել է Քլինթոնը Twitter-ում։
«Ամերիկան համերաշխ է Ուկրաինայի ժողովրդի հետ, քանի որ նրանք պայքարում են իրենց ազատության և ապագայի համար», - ասվում է Ջորջ Բուշի նախագահական կենտրոնի թվիթերյան էջում:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:
Ջորջ Բուշն ու Բիլ Քլինթոնն արևածաղկի փնջերով այցելել են ուկրաինական եկեղեցի. VIDEO
Մանրամասներ
0Comments