Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանի շրջանում անօդաչու թռչող սարք է խոցվել

Մանրամասներ

Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանի շրջանում անօդաչու թռչող սարք է խոցվել, հայտնում է URA.ru-ն՝ հղում անելով Telegram-ի 112 ալիքին։

«112 ալիքի տվյալներով՝ եւս մեկ անօդաչու թռչող սարք խոցվել է առավոտյան, նախնական՝ Դոմոդեդովոյի շրջանում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ տարածքը շրջափակվել է, իսկ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։

URA.RU-ն հարցում է ուղարկել ՌԴ պաշտպանության նախարարություն՝ տեղեկությունը ճշտելու համար։

Պատասխան դեռ չի ստացվել։