Չնայած Ադրբեջանը մշտապես կեղծ տեղեկատվություն տարածելով հենք է ստեղծում, որ կարողանա իր սադրիչ գործողությունները այլ կերպ մատուցել, հայկական կողմն իր իսկ հնչեցրած բոլոր հայտարարություններին համապատասխան բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը։
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին։
Ըստ նրա՝ Ադրբեջանը վերջին 1 շաբաթվա ընթացքում մշտապես կեղծ տեղեկատվություն տարածելով հենք է ստեղծում, որ կարողանա իր սադրիչ գործողությունները ներկայացնել իբրև հայկական կողմի նախահարձակ գործողություններ։
0Comments