Հունիսի 13-ին, ժամը 14։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Լերմոնտովո ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» (վարորդ` Թ. Ք., ծնված 1999 թ.) և «Opel» (վարորդ` Ն. Պ., ծնված 1960 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ս․ Ք․-ն (ծնված 1998 թ․) և Կ․ Պ․-ն (ծնված 1996 թ․) տեղափոխվել են Վանաձորի ԲԿ։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդներին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ Թ․ Ք․-ն գիտակցության չգալով՝ մահացել է։
0Comments