Cessna 206 ինքնաթիռի կործանումից հետո Կոլումբիայի ջունգլիներում 40 օր միայնակ ողջ մնացած երեխաները հիմնականում սնվել են իրենց ուղեբեռում հայտնաբերված մրգերով և ալյուրով: Անչափահասների մեծ հորեղբայրը՝ Ֆիդենսիո Վալենսիան, նոր մանրամասներ է հայտնել դեպքի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Տղամարդու խոսքով՝ ալյուրը բավական է եղել միայն կարճ ժամանակի համար, և երեխաներն իրենք ստիպված են եղել ջունգլիներում աճող մրգեր փնտրել, չնայած իրենց երիտասարդ տարիքին։
«Մի քիչ ալյուր վերցրին ու դրանով ողջ մնացին։ Ալյուրը վերջանալուց հետո նրանք սկսեցին միրգ ուտել»,- պատմել է Վալենսիան։
Cessna 206 ինքնաթիռը կործանվել է մայիսի 1-ին։ Օդանավի շարժիչը խափանվել է, և թռիչքի անձնակազմը արտակարգ ազդանշան է տվել։ Այն հայտնաբերվել է ավելի քան 370 ժամ որոնումներից հետո։ Օդանավում ընդհանուր առմամբ յոթ ուևոր է եղել։ 40 օր անց փրկարարները ջունգլիներում չորս փոքր երեխաների են հայտնաբերել։
0Comments