Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Երևանի ու մարզերի պետական և մասնավոր խոշոր բժշկական կենտրոնների ներկայացուցիչներին` քննարկելու լիցենզավորման կարգը սահմանող կառավարության 2022 թվականի որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը:
Սրտաբանական, մանկական սրտաբանական, ինտերվենցիոն սրտաբանական, ինտերվենցիոն առիթմոլոգիական, սրտային վիրաբուժական և անոթային վիրաբուժական տեսակներով լիցենզավորված գործունեության իրականացման համար կառուցվածքային, գույքային, տեխնիկակա և մասնագիտական որակավորման պահանջները ենթարկվելու են փոփոխության ու լրացման: Քննարկմանը մասնակցել են նաև Առողջապահության նախարարության համապատասխան գծով խորհրդատուները:
Բանավոր առաջարկներից բացի, ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ քննարկման մասնակիցները առողջապահության նախարարություն ներկայացնելու են գրավոր առաջարկներ: Արդյունքում` փոփոխությունների նախագիծը պետք է ունենա կառուցվածքային, գույքային, տեխնիկական և մասնագիտական որակավորման ժամանակի պահանջներին համապատասխան տեսք:
0Comments