Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում վերաբաշխում կատարեց 2023 թվականի բյուջեի մասին օրենքում. նախագծով նախատեսվում է ֆինանսավորել 2023 թվականին հիմնանորոգման ծրագրով նախատեսված օբյեկտներ և ճանապարահատվածներ, ինչպես նաև որոշ ճանապարահատվածների շինարարությունը որոնց շինարարությունը սկսվել է 2022 թ., բայց պետք է ավարտվեն 2023 թ.-ին:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը նշեց, որ հիմնանորոգվող ճանապարհների երկարությունը 15.1 կմ է, որից 7.2 կմ-ն միջպետական , 4 կմ-ն՝ հանրապետական և 3.9 կմ-ն՝ տեղական նշանակության ճանապարահատվածներ են:
«Նախագծով առաջարկում ենք ֆինանսավորել 4.4 մլրդ դրամ ֆինանսական միջոցներ, որից 4.3 մլրդ-ը շինարարական աշխատանքների համար և մնացածը կնախատեսվի տեխնիկական և հեղինակային հսկողության և երեք օբյեկտի նախագծերը պատվիրելու համար»,-հայտնեց ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը:
0Comments