Ինձ թվում է՝ այն տերմինաբանությունը, որը մենք երեքս (նկատի ունի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին – խմբ.) շատ լավ գիտենք, ամեն դեպքում, այլ բառով կոչվում է իրավական տեխնիկա՝ միջանցք, ճանապարհ և այլն, և այլն։ Սա կարևոր է, և այստեղ կան որոշակի հակասություններ, բայց շատ ավելի կարևոր է այն, ինչ ասել են և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ Հայաստանի վարչապետը, որ սկզբունքային հարցում՝ տարածքային ամբողջականության հարցում կան սկզբունքային բնույթի պայմանավորվածություններ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում։
«Եվ սա իսկապես հիմք է երկրորդական բնույթի այլ հարցերի շուրջ համաձայնության գալու համար, թեև դրանք նույնպես կարևոր նշանակություն ունեն»,- ասել է Պուտինը։
Նախագահը վստահեցրել է, որ հանդիպմանը բոլոր ներկաները հետաքրքրված են դրանով։
«Նրանք բոլորը Խորհրդային Միության նախկին հանրապետություններն են, մենք ապրում էինք ժողովուրդների միասնական ընտանիքում։ Ցավոք սրտի, մենք ունենք բազմաթիվ հակասություններ, խոսքը վերաբերում է զինված հակամարտություններին, իսկ Ռուսաստանում նույնը կատարվում է որոշակի ուղղությամբ։
Այս ամենը շատ զգայուն է, այս ամենը կապված է մարդկային ողբերգությունների հետ։ Մենք բոլորս շահագրգռված ենք, որ այս խնդիրները լուծվեն»,- հավելեց նա։
0Comments