Անվտանգությամբ պայմանավորված՝ ժամը 23:00-ից բնակիչներին հորդորում ենք փակել պատուհաններն ու պատշգամբի դռները

Մանրամասներ

Մայիսի 12-ին՝ ժամը 23:00-02:00, Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտասի պողոտայում, Հ. Քոչար եւ Զարյան փողոցներում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։

«Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- ասվում է ՀՈԱԿ-ի տարածած հայտարարությունում: