Արցախ- Հայաստան մայրուղին երկկողմանի փակ է, այս պահին 100-ավոր քաղաքացիներ մնացել են Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին. ոստիկանություն

Մանրամասներ

1

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին շարունակում է մնալ երկկողմանի փակ։ Այս մասին հաղորդում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը:

«Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական կոնվենցիաներով նախատեսված նորմերը, հերթական անգամ ոտնահարում է արցախահայության հիմնարար իրավունքներն ու ազատությունները։

Այս պահին Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին 100-ավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին, որը փակ է առավոտյան ժամը 10։30-ից` բնապահպանական պատճառաբանություններով»,- ասված է հաղորդագրության մեջ: