Վրաստանում բողոքի ցույց է՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնման

Մանրամասներ

Վրաստանի ԱԳՆ շենքի մոտ բողոքի ցույց է տեղի ունենում։

Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, ցույցն ուղղված է դեպի Ռուսաստան ուղիղ չվերթների վերականգնման և վիզաների վերացման դեմ։

Ցուցարարների ձեռքերին կա «Ռուսաստանը՝ օկուպանտ» գրությամբ պաստառ։

Նշենք, որ, ավելի վաղ, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը հերթական սադրանք էր անվանել։