Մեսսին կհեռանա ՊՍԺ-ից

Մանրամասներ

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ է ֆրանսիական ակումբից հեռանալուն, ըստ ArmSport.am-ի՝ հայտնում է L’Equipe-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ արգենտինացին մրցաշրջանի ավարտից հետո կլքի ՊՍԺ-ն, քանի որ մտադիր չէ համաձայնվել ակումբի առաջարկած աշխատավարձի 75%-ով կրճատմանը։ Մեսսիի կարիերան շարունակելու ամենահավանական տարբերակը նրա վերադարձն է «Բարսելոնա»:

Կիրակի օրը ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրի խաղում 0:1 հաշվով պարտվեց Լիոնին։ Փարիզյան թիմի երկրպագուները խաղի ընթացքում սուլել են Մեսսիին։

35-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ին է միացել 2021 թվականի ամռանը, որի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:

Այս մրցաշրջանում նա ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։