
Բրիտանացի միլիարդատեր Նիք Քենդին հայտարարել է, որ չնայած «Չելսի» ֆուտբոլային ակումբի ներկայիս սեփականատեր Ռոման Աբրամովիչի դեմ սահմանված պատճամիջոցներին, դեռ դիտարկում է լոնդոնյան ակումբը գնելու հավանականությունը, գրում է gazeta.ru-ն։
Բրիտանական լրատվամիջոցների տվյալներով՝ չնայած սահմանափակումներին ֆուտբոլային ակումբի վաճառքի գործարքը դեռ կարող է կայանալ, սակայն միայն որոշակի պայմանների դեպքում։
«Մենք ուսումնասիրում ենք մանրամասները և դեռ հետաքրքրված ենք մեր առաջարկի բարձրաձայնմամբ։ Ակնհայտ է, որ սա մեծ անորոշության ժամանակաշրջան է «Չելսի»-ի բոլոր երկրպագուների համար», - նշել է Քենդիի ներկայացուցիչը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտնել էր, որ «Չելսի»-ի գործող արտոնագիրը թույլ չի տալիս Աբրամովիչին վաճառել լոնդոնյան ակումբը։
0Comments