Transfermarkt. Հոլանդը շրջանցեց Մբապեին և այժմ աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է

Մանրամասներ

1

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը:

Transfermarkt-ի տվյալներով՝ նորվեգացու տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 170 միլիոն եվրո: Նա առաջ անցավ այս ցուցանիշով ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեից (160 մլն)։

2009 թվականից ի վեր առաջին անգամ Պրեմիեր լիգայի խաղացողը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք խաղացողը։ Այն ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Transfermarkt-ում նման կարգավիճակ ուներ՝ Լիոնել Մեսսիի հետ միասին:

Լավագույն եռյակը եզրափակում է «Ռեալի» վինգեր Վինիսուս Ժունիորը՝ 120 մլն եվրո տրանսֆերային արժեքով։ Նշենք, որ միայն 4 ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն է գերազանցում 100 մլն եվրո։ Չորրորդը ևս «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ է՝ Ֆիլ Ֆոդենը։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 110 մլն եվրո։

armsport.am