Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առողջություն է մաղթել ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն, 82-ամյա բրազիլացի Պելեին, որը կորոնավիրուսով վարակվելուց հետո թոքերի ախտահարում ուներ։ Պելեն նաեւ աղիքների քաղցկեղի դեմ է բուժում ստանում է 2021 թվականից։
«Առողջացիր, արագ ապաքինվիր, Պելե։ Մեր Արքան պետք է առողջ լինի։ Սա այն ամենն է, ինչ մենք ցանկանում ենք»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Globo Esporte-ն։
Պելեն հոսպիտալացվել է նոյեմբերի 30-ին։ Նրա առողջական վիճակում նկատվում է դրական դինամիկա։
0Comments