Ուկրաինայի զինված ուժերը գարնանային հակահարձակում են նախապատրաստում Ռուսաստանի դեմ, որը կներառի Ղրիմի գրավման գործողություն, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության տարածքում ռազմական պահեստների և օդանավակայանների ոչնչացում։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։
«Հնարավոր է, որ մենք ոչնչացնենք նաև զենքի կամ ռազմական տեխնիկայի պահեստները Ռուսաստանի տարածքում, օրինակ՝ Բելգորոդ քաղաքի շրջակայքում։ Հենց այնտեղից են ռուսներն իրականացնում իրենց հարձակումները Ուկրաինայի վրա»,- ասել է Վադիմ Սկիբիցկին գերմանական Berliner Morgenpost թերթի հետ զրույցում։
Նա նաև նշել է, որ ռազմական գործողության նպատակը լինելու է Ղրիմի գրավումը։
Վադիմ Սկիբիցկին ասել է, որ երկրի զինված ուժերը կփորձեն վերադարձնել այն տարածքները, որոնք Ուկրաինան կորցրել է 1991 թվականից։
Պաշտոնյայի խոսքով, Կիևը չի բանակցի Մոսկվայի հետ, ինչպես եղավ Մինսկի համաձայնագրերի դեպքում։
0Comments