ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
«Երկու ղեկավարները քննարկել են Ուկրաինային աջակցելու հարցը և պաշտպանության, էներգետիկայի, առևտրի և հավաքական անվտանգության հարցերում համագործակցության անհրաժեշտությունը։
Բացի այդ, Բլինքենը վերահաստատել է վերջին հզոր երկրաշարժերի հետևանքները հաղթահարելու համար Թուրքիային անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու ԱՄՆ-ի մտադրությունը։
0Comments