Ո՞ւր էր անհետացել Էրդողանը

Նա երեկ ներկա է գտնվել Սահմանադրական դատարանի նոր անդամի երդմնակալության արարողությանը

Վերջին օրերին մամուլում հայտնվում էին տեղեկություններ այն մասին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մահացել է սրտի կաթվածից կամ առողջական վատ վիճակում է: Նմանատիպ նյութերի առիթ էր դարձել այն, որ Թուրքիայի առաջնորդը գրեթե մեկ շաբաթ չէր երևացել հանրության աչքին: Նա նաև հետաձգել էր այս շաբաթ բանկիրների հետ նախատեսված հանդիպումը: Երեկ Էրդողանը երևացել է: Նա երեկ ներկա է գտնվել Սահմանադրական դատարանի նոր անդամի երդմնակալության արարողությանը: