«Ուկրաինայի և Ռուսաստանի հակամարտությունից խուսափել չի ստացվի». Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ երկրներին

Մանրամասներ

«ՀԱՊԿ երկրներին չի հաջողվի խուսափել Ուկրաինայի և Ռուսաստանի հակամարտությունից»,- «Բելտա» գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հակամարտությունը մեր հակամարտությունը չէ, որ ինչ-որ տեղ հանգիստ կնստենք, նման բան չի լինի։ Կգա ժամանակը (այն հեռու չէ, բառացիորեն վաղը), երբ կպահանջվի որոշում կայացնել, որոշակի դիրքորոշում զբաղեցնել:

Ես չեմ ասում՝ ի վնաս ազգային շահերի և այլն։ Բայց, մեր բոլոր դաշնակցային թերություններով հանդերձ, մենք պետք է հստակ սահմանենք մեր քաղաքականությունը, մեր գիծը՝ միասին գործելու համար։ Միասին միշտ ավելի դյուրին է և հեշտ»,-հայտարարել է Լուկաշենկոնը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ։