«Ավատար. Ջրի ճանապարհը» դարձել է վեցերորդ ֆիլմը, որը հավաքել է ավելի քան 2 միլիարդ դոլար

Մանրամասներ

Թողարկումից վեց շաբաթ անց «Ավատար. ջրի ճանապարհը» ժապավենը հատեց 2 միլիարդ դոլարի շեմը: Այս մասին հայտնում է The Variety-ն։

Ժապավենը դարձավ պատմության մեջ վեցերորդը, ինչպես նաեւ առաջինը համավարակից հետո, որը վարձույթում հավաքել է ավելի քան 2 միլիարդ դոլար։ Նաեւ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը դարձավ միակը, ում երեք ֆիլմերը («Ավատար» եւ «Տիտանիկ») հատել են այս նշաձողը:

Ամերիկյան վարձույթում ֆիլմը հավաքել է 598 միլիոն դոլար եւ 1,4 միլիարդ՝ միջազգայինում։  Հրատարակությունը նշում է, որ արտաքին շուկաներից առանձնանում են չինականը (229 մլն դոլար), ֆրանսիականը (129 մլն դոլար), գերմանականը (117 մլն դոլար), կորեականը (96 մլն դոլար) եւ բրիտանականը (81 մլն դոլար):

Օրիգինալ «Ավատարը» շարունակում է մնալ բոլոր ժամանակների ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմը՝ 2,9 միլիարդ դոլարով, «Վրիժառուներ. հանգուցալուծում» ֆիլմը երկրորդն է՝ 2,79 միլիարդ դոլարով, իսկ «Տիտանիկը» եզրափակում է լավագույն եռյակը՝ 2,19 միլիարդ դոլարով: