«Ուժով ինչպե՞ս բնապահպաններին հեռացնենք, գնանք ***ե՞նք»․ Հովիկ Աղազարյան. VIDEO

Մանրամասներ

«Միջազգային կազմակերպությունները և Ռուսաստանը պետք է հարց դնեն, որ Արցախում հումանիտար աղետից խուսափելու համար առաջիկայում պետք է օդային ճանապարհը բացվի»․ այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Պատգամավորը նշել է, որ բարդ իրավիճակ է ստեղծվել, հնարավոր է, որ Լաչինի միջանցքի փակումը կազմակերպված է տարբեր ուժերի կողմից, այդ պատճառով միանշանակ լուծում հնարավոր չէ տալ, տարածաշրջանի երկրներն իրենց շահերով են առաջնորդվում, պետք է փորձենք քաղաքական լուծումներ գտնել:

Անդրադառնալով քննադատություններին, որ Հայաստանի իշխանությունը ոչինչ չի անում Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված, պատգամավորը նշել է. «Իշխանությունն այնքան բան է անում, որ դրա հաջորդ քայլը պատերազմ հայտարարելն է, բայց այդ քայլին դեռ չենք գնում, գտնում ենք, որ պատերազմով չպետք է հարցերը լուծվեն, հարցերը պետք է դիվանագիտական մակարդակում լուծենք՝ շեշտը դնելով ռուս խաղաղապահներին մանդատով օժտելու կարևորության վրա:

Պետք է ասենք՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ունեք, չեք ուզում քայլերի դիմել, այդ դեպքում պետք է խաղաղապահներին միջազգային մանդատով ուժտելու հարցը լուծվի, հակառակ դեպքում՝ ցեղասպանություն կլինի: Մենք ուժով ինչպե՞ս հեռացնենք բնապահպաններին, գնանք քաղաքացիներին սպանե՞նք: Ռուսաստանը պետք է Բաքվին ասի, որ խաղաղ բնակչության հանդեպ չենք կարող կտրուկ քայլերի դիմել, օդը բացեք, որ շրջափակման դեմը կարողանանք առնել»,- ավելացրել է Աղազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: