![ա](/sites/default/files/inline-images/%D5%B4%D5%A1%D5%AF-%D5%B6%D5%AB%D5%BD%D5%BF-.jpg)
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 16-ին, Լիբիայի վերաբերյալ խորհրդակցություններից հետո Ֆրանսիայի առաջարկով քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Քննարկումը տեղի է ունեցել փակ ռեժիմով, մամուլի հաղորդագրություն չի նախատեսվում:
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ողջունել է նախաձեռնությունը՝ գրելով․ «Թեև քննարկումը փակ ռեժիմով է, սակայն դա արդեն նշանակում է խնդրի միջազգայնացում: Հուսամ՝ ՄԱԿ-ը ավելի մեծ ուշադրություն կդարձնի թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ խնդիրների լուծման վրա՝ կատարելով իր պարտավորություններն ու կիրառելով բոլոր հնարավոր մեխանիզմները»,- նշել է նա:
0Comments