Վատ լուր Կադիրովի համար. ՖՈՏՈ

Մանրամասներ
ա

Չեչեն ընդդիմադիր բլոգեր Թումսո Աբդուռահմանովը ողջ է և գտնվում է շվեդական ոստիկանության պաշտպանության ներքո։ Նրա սպանության մասին լուրերը հնարավոր է հատուկ գործողություն էր։

Ինչպես փոխանցում է Լրագիրը, Kavkaz.Realii-ն արտերկրում չճանաչված Իչկերիայի Չեչենական կառավարության մամուլի ծառայությանը հղումով գրում է, որ Աբդուռահմանովը շվեդական ոստիկանության պաշտպանության տակ է։ «Իչկերիայի Չեչենական Հանրապետության կառավարությանը հասանելի տեղեկատվության համաձայն՝ Թումսո Աբդուռահմանովը ողջ է և գտնվում է շվեդական ոստիկանության պաշտպանության ներքո», – ասել է խոսնակը։

Աբդուռահմանովի սպանության մասին տեղեկությունը տարածվել էր դեկտեմբերի 5-ին։ Շվեդիայի ոստիկանությունը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից։

NEXTA Live նախագծի համաձայն՝ տեղեկությունը, որ չեչեն բլոգերը ողջ է, հաստատել է Մյունխենի դատարանը։ Աբդուռահմանովը ցուցմունք է տալիս կրտսեր եղբոր դեմ մահափորձի մասին.
«Ես կարող եմ հաստատել, որ մենք տեղեկություն ենք ստացել, որ վկան ողջ է, մենք որևէ պատճառ չունենք կասկածելու այդ տեղեկատվությանը», – ասել է դատարանի խոսնակ Լորան Լաֆլյորը։

Աբդուռահմանովը հայտնի է որպես Կադիրովի գլխավոր քննադատ եւ բազմաթիվ բացահայտումներ է արել իր բլոգում։ Տելեգրամ ալիքների հաղորդագրությունների համաձայն, Կադիրովը ցնծության մեջ էր Աբդուռահմանովի մահվան լուրի կապակցությամբ։