Գերմանիայի կառավարությունը հաստատել է Ուկրաինային 1,9 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթը, հայտնում է Բունդեսթագի կայքը։
Առաքումները կկատարվեն ինչպես անմիջապես Գերմանիայի պաշտպանության նախարարության պահեստներից, այնպես էլ գերմանական զինագործներից։ Գումարը ներառում է նաև ԵՄ այն երկրներին վճարումների համար նախատեսված միջոցները, որոնք սեփական զենքն են փոխանցում Ուկրաինային։
Ի թիվս այլ բաների, Ուկրաինան կստանա 7 GEPARD ինքնագնաց զենիթային զենք։ Գերմանական կառավարության տվյալներով՝ այս շաբաթ Ուկրաինան ստացել է երեք BEAVER կամուրջների կառուցման համար տանկ, 8 վերջրյա անօդաչու սարք, 12 սահմանային անվտանգության համակարգ, 4000 քնապարկ, Մի-24 ուղղաթիռների պահեստամասեր և շտապօգնության 30 մեքենա։
0Comments