Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ թշնամիները թիրախավորել են Իսլամական Հանրապետության ամբողջականությունը և իրանական ինքնությունը, սակայն ժողովրդի խելամտությունը նրանց հիասթափեցրել է:
Ինչպես գրում է mehrnews.com-ը, իրանցի դիվանագետն այս մասին գրել է թվիթերյան միկրոբլոգում:
«Արևմտյան անվտանգության ծառայությունները, իսրայելական կեղծ ռեժիմը և որոշ արևմտյան քաղաքական գործիչներ, որոնք Իրանում ծրագրել էին քաղաքացիական պատերազմ, ավերում և քայքայում, պետք է իմանան, որ Իրանը Լիբիա կամ Սուդան չէ», - գրել է Ամիր Աբդոլլահյանը։
Նրա խոսքով՝ այսօր թշնամիները թիրախ են դարձրել Իրանի ամբողջականությունն ու իրանական ինքնությունը։ Գրառման վերջում նա օգտագործել է «Հզոր Իրան» հեշթեգը։
0Comments