Ռոման Բերեզովսկին նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։ Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խաղարկությունից հետո ՀՖՖ-ն խզել էր պայմանագիրը իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի հետ։ Նոյեմբերի 16-ին և 19-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական երկու արտագնա հանդիպում՝ մրցելով համապատասխանաբար Կոսովոյի և Ալբանիայի հավաքականների հետ:
Այս հանդիպումներին մեր հավաքականը կնախապատրաստվի Ռոման Բերեզովսկու գլխավորությամբ։ Մեկնաբանելով հրավիրված ֆուտբոլիստների ցանկը՝ Ռոման Բերեզովսկին ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է հետ.
«Որոշել ենք հանգստի հնարավորություն տալ մի շարք փորձառու ֆուտբոլիստների, ևս մի քանիսը չեն հրավիրվել վնասվածքների պատճառով: Այս ընկերական հանդիպումները փորձարկումներ կատարելու և գործի մեջ նոր ֆուտբոլիստներ տեսնելու լավ հնարավորություն է մեզ համար»:
0Comments