ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հիշել է՝ ինչպես է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2022-ի սկզբին զանգել իրեն։ Այն ժամանակ 23-ամյա ֆուտբոլիստը կարող էր որոշել տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», բայց 3 տարով երկարաձգեց փարիզյան թիմի հետ պայմանագիրը։
«Մակրոնը զանգեց ու ասաց․ «Գիտեմ, որ ուզում ես հեռանալ։ Ուզում եմ ասել, որ դու նաև Ֆրանսիայում ես կարևոր։ Չեմ ուզում, որ գնաս։ Դու այստեղ պատմություն գրելու հնարավորություն ունես։ Բոլորը քեզ սիրում են»։
Ասացի, որ գնահատում եմ դա, որովհետև այն իսկապես խելահեղություն է․ երկրի նախագահը զանգում է քեզ ու ասում, որ ուզում է դու մնաս»,-Մբապեի խոսքերն է փոխանցում Sports Illustrated-ը։
Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից։
0Comments