Ամերիկյան Փենսիլվանիա նահանգից Ֆիլ արջամուկը վաղ գարուն է կանխագուշակել, ըստ news.am-ի՝ հայտնում է USA Today-ը։
Դուրս գալով բնից՝ Ֆիլը չի տեսել իր ստվերը։
Ավանդաբար, եթե արջամուկը դուրս է գալիս բնից եւ վախենում իր ստվերից, նշանակում է ձմեռը եւս 6 շաբաթով կերկարաձգվի։ Եթե նա չի նկատում ստվերը, նշանակում է, որ շուտով գարուն կգա։
Արջամկան օրն ավանդաբար ԱՄՆ-ում նշվում է փետրվարի 2-ին։
Ֆիլը նախորդ երկու տարիներին երկար ձմեռ էր կանխագուշակել։
0Comments