Սոչիում և Պրահայում ուղղեցինք 1998-ի սխալը, Արցախն ու Ադրբեջանը պետք է ուղիղ խոսեն։ Այս մասին 24TV-ի եթերում նշել է Հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Պարզապես անհրաժեշտություն է, որ Բաքուն և Ստեփանակերտն իրար հետ երկխոսեն, ներկայումս նրանց դիրքորոշումներն իրարամերժ են․ Բաքուն բացառում է Արցախի գոյությունը, բայց ընդհանուր սեղանի շուրջ, միջազգային մեխանիզմների գործարկմամբ առավելապաշտական այդ դիրքորոշումները կարող են հաղթահարվել»,- ասել է Մարուքյանը։
Դեսպանի կարծիքով, Արցախի պարագայում կարող է Կոսովոյի պրակտիկան կիրառվել, եթե Հայաստանի փոխարեն Արցախը խոսի, չէ՞ որ Կոսովոյի անկախությունը Ալբանիան չէր պահանջում։
Մանրամասները՝ տեսանյութում։
0Comments