Քեթի Փերին շարունակում է խենթացնել փարիզցիներին և համացանցին իր համարձակ, սակավ հագնված նորաձև արտաքինով:

Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում Balenciaga Haute Couture ցուցադրության ժամանակ երգչուհին ներկայացել է սադրիչ կերպարով՝ Բիանկա Ցենսորիի ոճով։

Նա կրում էր մեծ չափի մուշտակ և պատռված զուգագուլպաներ։

Հագուստի գլխավոր ակնարկը Փերիի իրանն ու կրծքավանդակն էր։