Porsche-ն վերանայում է էլեկտրամեքենաների արտադրության ուղղությունը
Հոկտեմբերի 07, 2025

Porsche-ն վերանայում է էլեկտրամեքենաների արտադրության ուղղությունը

By Սեպտեմբերի 22, 2025 56

Ավտոարտադրող Porsche-ն նախատեսում է պահպանել բենզինային շարժիչով տարբերակները 718 Boxster և Cayman մոդելների նոր սերունդների «թոփ» տարբերակների համար՝ չնայած էլեկտրաֆիկացիայի տեմպերի դանդաղեցմանը, հաղորդում է Autocar-ը։ 

Ընկերությունը նաև վերանայում է իր պլանները K1 էլեկտրական ամենագնացի վերաբերյալ. այս մոդելը, որն ի սկզբանե մտահղացվել էր որպես ամբողջությամբ էլեկտրական, այժմ կթողարկվի բենզինային և հիբրիդային տարբերակներով։

Porsche-ի գլխավոր տնօրեն Օլիվեր Բլյումեն հայտարարել է, որ լյուքս դասի զուտ էլեկտրական մեքենաների պահանջարկը զգալիորեն նվազում է, և ապրանքանիշն արձագանքում է դրան՝ շարքում պահպանելով բենզինային, հիբրիդային և էլեկտրական մոդելների համակցումը։ 

SSP Sport (SSP 61) հարթակի մշակումը, որը պետք է հիմք հանդիսանար Cayenne և Panamera/Taycan դասի էլեկտրամեքենաների համար, հետաձգվել է «մինչև 2030-ականները»։

Porsche-ն նաև նախատեսում է Cayenne և Panamera-ի բենզինային և հիբրիդային տարբերակների խոշոր արդիականացումներ, որպեսզի դրանք մնան մրցունակ «մինչև 2030-ականները»։

Ընկերությունը խոստովանում է, որ այս տարի նրա զուտ շահույթի մարժան կարող է նվազել մոտ 2%-ով՝ գործոնների համակցության պատճառով՝ էլեկտրամեքենաների պահանջարկի անկում, Չինաստանում շքեղ իրերի վաճառքի նվազում, ինչպես նաև ԱՄՆ-ում մեքենաների ներմուծման մաքսատուրքերի բարձրացում։ Porsche-ն, այնուամենայնիվ, հույս ունի, որ միջնաժամկետ հեռանկարում մարժան նոր արտադրանքների հետ կվերադառնա 10%-ից բարձր մակարդակի։

Rate this item
(0 votes)

Լրահոս