«Թուրքիան մոտավորապես 76.5 մլրդ եվրո տուգանք պետք է տա Հայաստանին». Հրայր Կամենդատյան
Ապրիլի 30, 2025

«Թուրքիան մոտավորապես 76.5 մլրդ եվրո տուգանք պետք է տա Հայաստանին». Հրայր Կամենդատյան

«Թուրքիան մոտավորապես 76.5 մլրդ եվրո տուգանք պետք է տա Հայաստանին»։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույում ասաց տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության վարչության անդամ Հրայր Կամենդատյանը։ 

«Պետությունը, որն իրագործել է հայկական էթնոսը վերացնելու ծրագիրը, 100 տարի առաջ ընկել է նվաստացած իրավիճակի մեջ։ Դաշնակից հաղթող երկրները պարտված, ստորացված Թուրքիային պարտադրեցին վճարել իր գործած չարագործությունների համար։ Ռազմատունգանքը հաշվարկելու համար ստեղծվել էր Փարիզի կոնֆերանսին կից հատուկ հանձնաժողով։ Հանձնաժողովը որոշեց, որ Թուրքիան 14 մլրդ ֆրանկ պետք է տա Արևմտյան Հայաստանի հայերին և մոտ 5 մլրդ ֆրանսիական ֆրանկ Արևելյան Հայաստանի հայերին։ Կան փաստաթղթեր, որտեղ հստակ ամրագրված է այդ թիվը։ Խոսքը մոտավորապես 76.5 մլրդ եվրոյի մասին է։ Ընդ որում, այդ գումարի մեջ չի մտնում մշակությանին ժառանգության կորուստը։ Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում թուրքական արխիվներից էլ փաստաթղթեր կսպրդեն, և մենք իրական պատկերացում կունենանք, որ Թուրքիայի կատարածը ոչ միայն հանցագործություն էր մարդկության դեմ, այլև թալան, աղետ, բնաջնջում, ունեզրկում»,–ասաց նա։ 

Լրագրողի հարցին այն մասին, որ եթե Թուրքիան չի ճանաչում Ցեղասպանությունը, ինչպես պետք է վերադարձնի այդ գումարը, Կամենդատյանը պատասխանեց.

«Ես չեմ հանդիպել քաղաքական հանցագործի, որը սեփական ցանկությամբ որոշել է ներկայանալ դատարան և պահանջել, որ իր նկատմամբ արդար դատական վճիռ կայացվի։ Թուրքիան հանցագործ պետություն է։ Կարիք չկա սպասել, որ Թուրքիան երբևիցե ցանկանալու է ճանաչման, փոխհատուցման գործընթաց սկսել։ Հայկական կողմը պետք է անընդհատ այս հարցը բարձրացնի»։ 

Հրայր Կամենդատյանը նշեց, որ Հայաստանը պետք է բոլոր հնարավոր տարբերակներով մշտապես բարձրաձայնի Հայոց Ցեղասպանության մասին։

«Հայաքվե նախաձեռնությունը 2 տարի առաջ ստորագրահավաք իրականացրեց՝ Ցեղասպանության ուրացումը քրեականացնելու պահանջով։ ՀՀ–ում կա նման օրենք, բայց դա պետք է լրացվեր և կոնկրետացվեր։ Մենք այն ժամանակ էլ գիտակցում էինք, որ մարդիկ, ովքեր Ացրախը ճանաչելու են Ադրբեջանի կազմում, որոշ ժամանակ անց էլ Ցեղասպանությունը կուրանան։ Մենք 58 հազար ստորագրություն հավաքեցինք, բայց ՔՊ–ն հարցը ԱԺ–ում քննարկվող հարցերի մեջ չընդգրկեց»,–ասաց Կամենդատյանը։

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025 10:41

Լրահոս