ՌԴ–ն պատրաստ է Բելառուսի հետ ԱԹՍ-ների և ավիատեխնիկայի համատեղ արտադրություն սկսել. Պուտին
Ապրիլի 30, 2025

ՌԴ–ն պատրաստ է Բելառուսի հետ ԱԹՍ-ների և ավիատեխնիկայի համատեղ արտադրություն սկսել. Պուտին

Ռուսաստանը պատրաստ է բելառուսցի մասնագետների հետ միասին անօդաչու համակարգերի գործարան և լաբորատորիա հիմնել, կան պայմանավորվածություններ նաև ավիաշինության վերաբերյալ: Վոլգոգրադում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
 
«Մենք պայմանավորվել ենք ընդլայնել արդյունաբերական կոոպերացիան, այդ թվում՝ ավիաշինության, ավիարդյունաբերության ոլորտում համատեղ աշխատանքի հաշվին։ Մենք արդեն պատրաստ ենք Ձեր մասնագետների հետ հիմնել գործարանը և անօդաչու թռչող սարքերի համապատասխան լաբորատորիան։ Դա շատ կարևոր է առաջին հերթին տնտեսության, լոգիստիկայի համար», - ասել է ՌԴ նախագահը իր բելառուս պաշտոնակցին։
 
Նա պարզաբանել է, որ մասնավորապես փոքր ինքնաթիռների և միջին հեռահարության օդանավերի համատեղ արտադրության հեռանկարներ կան։
Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Կենդանակերպի ամենակեղծ կանայք

Նոր պառակտում «թուրքական միասնության» մեջ. թուրք-ադրբեջանական հարաբերությունների վատթարացում

Հնդկաստանը որոշում է հնարավոր պատասխանի ձևաչափն ու ժամկետները

Թրամփն իր հաշվին է ոսկեզօծ դարձրել Սպիտակ տան ինտերիերը

ՌԴ–ն պատրաստ է Բելառուսի հետ ԱԹՍ-ների և ավիատեխնիկայի համատեղ արտադրություն սկսել. Պուտին

Երևանում մետրոյի վագոնները վնասած օտարերկրացիները մեղավոր ճանաչվեցին

Արագածոտնի մարզում տրանսպորտն առայժմ չի թանկանա, երթուղին էլ չի փոխվի

Նեթանյահուն մայիսի 7-11-ը կլինի Ադրբեջանում

Ադրբեջանում մարդու իրավունքները ԵՄ-ի համար առաջնահերթություն են. Կալաս

Կանադայում լիբերալներին չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ստանալ խորհրդարանում

Իտալացի կարդինալը չի մասնակցի Հռոմի Պապի ընտրությանը. պատճառը սկանդալն է

Փրկված արջի քոթոթի համար ստեղծվել է հատուկ վերականգնողական ծրագիր՝ վայրի բնություն վերադարձի նպատակով

Բացվել է Թուրքիայի 2-րդ ամենամեծ օդանավակայանը

Փաշինյանն Արմավիրի և Արագածոտնի փոխմարզպետներ է նշանակել

Շղթայական վթար Սյունիքում․ կա 1 զոհ, 2 տուժած