Հայհոյել եմ, լավ եմ արել, վերահաստատում եմ հայհոյանքս․ Նոր Նորքի ղեկավարը՝ Չախոյանի և Մանուկյանի հետ միջադեպի մասին
Հուլիսի 04, 2025

Հայհոյել եմ, լավ եմ արել, վերահաստատում եմ հայհոյանքս․ Նոր Նորքի ղեկավարը՝ Չախոյանի և Մանուկյանի հետ միջադեպի մասին

Հայհոյել եմ, լավ եմ արել, վերահաստատում եմ հայհոյանքս։ Այս մասին ասել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը՝ մեկնաբանելով այսօր թաղապետարանում տեղի ունեցած բողոքի ակցիան և Արթուր Չախոյանի այն հայտարարությունները, թե Տեր-Մարգարյանը սպառնացել և անհարգալից է խոսել իր հետ։

«Հայհոյել եմ, լավ եմ արել, վերահաստատում եմ հայհոյանքս։ Նրանց քաղաքական տերերը չեն մարսել իր Բուչա գնալը։ Մեսրոպ Մանուկյանը և պարոն Չախոյանը գնացել են մի մանկապարտեզ, որը դեռ հանձնված չէ, կան խնդիրներ,  ակտը ստորագրված չէ, գումարը փոխանցված չէ․․․ մանիպուլյացիա են անում՝ ցույց տալով իբր այնտեղ երեխաներ են մնում, քարերը կթափվեն երեխաների գլխին։ Մեսրոպ Մանուկյանին ասում եմ՝ շարի քաղաքական թիմիդ, այդ քարը նվեր կտամ, հատ-հատ խփի քաղաքական թիմիդ, վերջում էլ ղեկավարիդ գլխին։ Որևիցե անբարոյական իրավունք չունի գնա մանկապարտեզ ու քննարկի իմ կամ իմ ընկերների բարոյական արժեքը»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր հասարակական գործիչ Արթուր Չախոյանը և ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը հայտարարել էին, թե Տեր-Մարգարյանը սպառնացել և անհարգալից է խոսել իրենց հետ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Անհամբեր սպասում ենք ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացմանը. ՀՀ ԱԳՆ

Այսօրվանից Ուջանի մոտից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ

Հրդեհ է բռնկվել «Yans» երաժշտական ակումբում

Պուտինի հետ զրույցը ոչ մի առաջընթացի չի հանգեցրել Ուկրաինայի հետ հրադադարի հարցում. Թրամփ

Անհրաժեշտության դեպքում Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի ներկայացուցիչների հետ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի դադարեցրել զենքի մատակարարումներն Ուկրաինային

Իրանը մոտ ժամանակներս կարտաքսի ՄԱԳԱՏԷ-ի «լրտեսներին»

Իրանը երկրից կարտաքսի ԱԷՄԳ-ի տեսուչներին

ԱԹՍ-ները հարձակվել են Ռոստովի մարզի մի քանի շրջանների վրա, կա զոհ

ՀԱՄԱՍ-ը դրական է արձագանքել հրադադարի առաջարկին

Իրանի նախագահը ժամանել է Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղ

«ՌՈ աշխատակիցները 2011-2016թթ․ մշտական ծառայություն են իրականացրել Սեյրան Օհանյանի առանձնատան մոտ»․ Աննա Վարդապետյան

Մոսկվայում ձերբակալված Վագիֆ Սուլեյմանովը 3 ամիս անազատության մեջ կլինի, հետո կարտաքսվի Ադրբեջան

Արծվիկ Մինասյանին ու Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել նույն գործի շրջանակներում

Արտակարգ դեպք՝ Երևանում․ տղամարդը ատրճանակի բռնակով մի քանի անգամ հարվածել է հարևանուհու գլխին