ՀՀ-ն խաղաղապահներին դուրս կբերի՞ Կոսովոյից. ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը
Հունիսի 29, 2025

ՀՀ-ն խաղաղապահներին դուրս կբերի՞ Կոսովոյից. ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը

Հայաստանը մտադիր չէ հայ խաղաղապահներին դուրս բերել Կոսովոյից՝ չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Սա պարզ է դառնում ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից Sputnik Արմենիային տրված գրավոր պատասխանից։

Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը վերջերս տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի բանակը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու: Ապրիլի 15-ին ելույթ ունենալով ԱԺ–ում ՝ Փաշինյանը կրկնեց այս արտահայտությունը՝ նշելով, որ հայկական բանակը ՀՀ ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս խնդիր չունի և չի ունենալու:

Վարչապետի առաջին հայտարարության հետ կապված հարցում են ուղարկել ՀՀ ԱԳՆ ՝ հետաքրքրվելով, թե ինչ խնդիր են լուծում ՀՀ ԶՈւ խաղաղապահները Կոսովոյում, և արդյոք Երևանը (հաշվի առնելով Փաշինյանի հայտարարությունը) նախատեսում է խաղաղապահներին դուրս բերել Կոսովոյից։

Արտաքին քաղաքական գերատեսչությունից պատասխանել են, որ միջազգային խաղաղապահ ուժերի առաքելությունը խաղաղության ապահովումն է, և Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին, ընդ որում՝ այդ հավատարմությունը վերաբերում է ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանին, այլ նաև համաշխարհային հանրությանը:

«Մասնակցելով Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը՝ Հայաստանի Հանրապետությունը իր ներդրումն է բերում Բալկանյան տարածաշրջանում լարվածության լիցքաթափմանն ու կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին, - հայտնել են ԱԳՆ-ից:

Նախարարությունում կարևորել են Հայաստանի Հանրապետության մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին` խաղաղության և անվտանգության հաստատաման ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման համատեքստում:

«ՀՀ ԶՈւ խաղաղապահները ներառված են ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից Ne 1244 բանաձևի շրջանակներում ստեղծված KFOR ուժերի կազմում: KFOR ուժերի հիմնական խնդիրներից են անվտանգության պայմանների ստեղծումը և ռազմական գործողությունների վերսկսման կանխումը, ինչին համապատասխան կերպով ներգրավված են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերը»,– ասված է ԱԳՆ–ի պատասխանում:

Գերատեսչությունում կարծում են, որ ՀՀ մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին նպաստում է նաև ՀՀ անվտանգային համակարգի տոկունության բարձրացմանը` հիմնված միջազգային չափանիշների և ձեռքբերված փորձի վրա՝ դարձնելով այն առավել դիմացկուն արդի անվտանգային մարտահրավերների նկատմամբ։

Ընդգծվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է շարունակել մասնակցությունը Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը՝ իր ներդրումն ունենալով Բալկանյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում:

Նշենք, որ հայ խաղաղապահները առաքելություն են իրականացնում նաև Լիբանանում ՄԱԿ–ի ՅՈւՆԻՖԻԼ առաքելության շրջանակներում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինչո՞ւ Միքայել Սրբազանը չուզեց դառնալ վարչապետի թեկնածու․ փաստաբանը մանրամասներ է հայտնում

Telegram-ում գործարկվել է փաստերի ստուգման համակարգը

«Տաշիր պիցցայի» 10 մասնաճյուղ դեռ փակ է. ՍԱՏՄ

ՀՀ Երկրորդ Նախագահի կողմնակիցները, մե՛կ մեծարում են նրան, մե՛կ՝ քարկոծում. Միքայել Սրբազանը հերոս էր, փրկիչ, վերջին հույս…, հետո դարձավ փոշմանող ու «զադնի դնող»

Ադրբեջանում չեղարկել են Ռուսաստանի հետ կապված մշակութային միջոցառումները

Թե ինչպես Դեմիրճյանը չվախեցավ Բրեժնևից և փրկեց «Քարահունջ» օղին

Իլոն Մասկը Թրամփի բյուջեի օրինագիծը անվանել է «քաղաքական ինքնասպանություն»

Սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ Հայաստանում

Ադրբեջանը հրաժարվել է ընդունել Ռուսաստանի փոխվարչապետին

Տարադրամի փոխարժեքները՝ հունիսի 29-ին

Կադիրովը խոսել է Պուտինի խնդրանքի մասին

Բաքուն որոշել է «պատժել» Ռուսաստանին

Կիրիենկոյին «հաղթողներին» ու Կիրիենկոյից զանգ սպասող ընդդիմությանը բարի բախտ մաղթենք, թող մի բարձի ծերանան․ Միհրան Հակոբյան

Թրամփը քննադատել է Նեթանյահուի դեմ քրեական հետապնդումը

ՀԱՊԿ գագաթնաժողովը 2025 թվականի աշնանը կանցկացվի Ղրղզստանում