Ռոբերտ Դե Նիրոյի դուստրը՝ Էյրինը, հայտարարել է, որ տրանսգենդեր է։ Them ամսագրին տված հարցազրույցում սկսնակ դերասանուհին և մոդելը անկեղծորեն պատմել է իր կյանքի մանրամասների մասին։
«Տարբերություն կա տեսանելի լինելու և նկատված լինելու միջև», - ասել է 29-ամյա Էյրինը։ «Ես տեսանելի էի։ Կարծում եմ՝ ինձ դեռ ոչ ոք չի տեսել»։
Այն բանից հետո, երբ Daily Mail-ը և այլ լրատվամիջոցներ հաղորդել են նրա վերջին ելույթի մասին և տրամադրել «կեղծ տեղեկատվություն», Էրինն ասել է. «Նրանք պարզապես հիշեցրին ինձ, որ մարդիկ իրականում ոչինչ չգիտեն իմ մասին»։
«Ակնհայտ է, որ ոչ մի ծնող կատարյալ չէ, բայց ես շնորհակալ եմ, որ իմ երկու ծնողներն էլ համաձայնեցին ինձ հեռու պահել համընդհանուր ուշադրությունից։ Նրանք ուզում էին, որ ամեն ինչ շատ գաղտնի լինի», - ասել է նա։ «Նրանք ինձ ասացին, որ ուզում են, որ ես նորմալ մանկություն ունենամ»։
Այնուհետև Էրինը հայտնել է իր որոշման մասին՝ սկսել հորմոնալ թերապիա/անցում 2024 թվականի նոյեմբերին։
«Տրանսգենդեր կանայք ազնիվ և բաց են, հատկապես հանրային վայրերում, ինչպիսիք են սոցիալական ցանցերը», - նշել է նա։
Էյրինը նաև անկեղծորեն խոսել է մարմնի դիսմորֆիայի և գեղեցկության չափանիշների մասին:
«Ինձ միշտ ասում էին, որ իմ մեջ ինչ-որ բան չափից շատ է կամ բավարար չէ. երբ ես մեծանում էի: Օրինակ ասում էին՝ չափազանց մեծ եմ, բավականաչափ նիհար չեմ։ Ոչ բավականաչափ սևամորթ եմ, ոչ բավականաչափ սպիտակամորթ։ Չափազանց կանացի եմ, բավականաչափ տղամարդկային չեմ», - ընդգծել է Էյրինը:
Մորից և «սևամորթ կանանց իր վրա ունեցած ազդեցությունից» ոգեշնչվելով՝ նա որոշել է հորմոնալ թերապիա սկսել անցյալ տարվա նոյեմբերին։
«Ես կցանկանայի ոգեշնչման աղբյուր լինել թեկուզ մեկ մարդու համար, ով նման է ինձ, ով սևամորթ է և քվիր», - ասել է Էյրինը։ «Ես կցանկանայի տեսնել ավելի շատ տրանս կանանց, ավելի շատ սևամորթ կանանց, ովքեր գուցե ավելի մեծ կազմվածք ունեն կամ չեն համապատասխանում գերնիհար կամ հերոին-շիկ ոճին»։