«Մեկ գոտի, մեկ ճանապարհն» ու «Խաղաղության խաչմերուկը» կարող են միավորվել և Հայաստանին մեծ օգուտներ բերել. չինացի պրոֆեսոր
Հունիսի 14, 2025

«Մեկ գոտի, մեկ ճանապարհն» ու «Խաղաղության խաչմերուկը» կարող են միավորվել և Հայաստանին մեծ օգուտներ բերել. չինացի պրոֆեսոր

Չինաստանի Ռենմին համալսարանի պրոֆեսոր Ժենգ Յունտիանի կարծիքով՝ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունները կարող են միավորվել և Հայաստանին օգուտ բերել տարբեր ուղղություններով։ 

Չինացի պրոֆեսորը նման տեսակետ է արտահայտել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ ընդգծելով, որ փոփոխվող աշխարհակարգի ֆոնին Հայաստանը և Չինաստանը պետք է համախմբեն իրենց ուժերը՝  զարգացնելու և խորացնելու համագործակցությունը։ 

Գնահատելով Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների ներկա մակարդակը և տարբեր ոլորտներում հայ-չինական գործընկերության զարգացման հեռանկարները՝ զրուցակիցը նշել է, որ վերջին տարիներին, ուսումնասիրելով Հարավային Կովկասի հիմնահարցերը, նկատել է, որ 2013 թվականին չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության երևան գալուց ի վեր՝ Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն ավելի են ամրապնդվել։  

«Ե՛վ առևտրի, և՛ մշակութային փոխանակումների առումով շատ ասպեկտներ են բարելավվում։ Եվ ես իսկապես լավատեսական զգացումներ ունեմ երկու երկրների միջև հարաբերությունների վերաբերյալ, քանի որ մենք մշակութային առումով շատ նմանություններ ունենք։ Ես իսկապես հավատում եմ, որ հատկապես փոփոխվող աշխարհակարգի ֆոնին Չինաստանը և Հայաստանը պետք է համախմբեն ուժերը՝ զարգացնելու և խորացնելու հարաբերությունները»,-նշել է պրոֆեսորը։  

Նրա դիտարկմամբ՝ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն ապագայում օգուտ կբերի Հայաստանին։ 

Հաղորդակցային ուղիների համատեքստում անդրադառնալով Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ չինացի պրոֆեսորը կարծիք է հայտնել, որ դա բավականին խելամիտ ռազմավարություն է Հայաստանի զարգացման տեսանկյունից։ 

«Այդ նախաձեռնությանը ես ծանոթացել եմ անցյալ տարի և կարծում եմ, որ այն շատ խելացի ռազմավարություն է Հայաստանի զարգացման համար։ Իմ կարծիքով՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունները կարող են միավորվել և Հայաստանին օգուտ բերել տարբեր ասպեկտներով»,-ընդգծել է Ժենգ Յունտիանը։ 

Պրոֆեսորը խոսել է նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի և խաղաղության համաձայնագրի կնքման հավանականության մասին՝ նշելով, որ Չինաստանի դիվանագիտական ​​քաղաքականության տեսանկյունից խաղաղությունը, անվտանգությունը և համագործակցությունը միշտ էլ այս դարաշրջանի թեմաներն են։ 

«Անկախ նրանից, թե ինչ հակամարտություններ ու պատերազմներ են ընթանում աշխարհի այլ մասերում, Եվրասիայում՝ հատկապես Հին Մետաքսի ճանապարհի երկայնքով գտնվող երկրներում, մենք պետք է ինչ-որ բան անենք խաղաղության և զարգացման համար։ Այսպիսով, Չինաստանը միշտ շեշտը դնում է խաղաղության և զարգացման վրա»,- շեշտել է Չինաստանի Ռենմին համալսարանի պրոֆեսոր Ժենգ Յունտիանը։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ»

Հայ քաղաքական էլիտան «Դվին»-ում նշել է Ռուսաստանի օրը․ «Հրապարակ»

Հիմա էլ Լևոն Տեր-Պետրոսյանին կթիրախավորեն. հրաման են ստացել. «Ժողովուրդ»

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

ՔՊ-ականներն իրար են ուտում․ «Հրապարակ»

Եթե Իրանը միջուկային զենքի փորձարկում իրականացնի, դա կբերի լրջագուն աշխարհաքաղաքական հետևանքների մեծ Մերձավոր Արևելքում. Էդուարդ Աբրահամյան

Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում

Իրանը նամակ է հղել ՄԱԳԱՏԷ-ին Իսրայելի կողմից միջուկային օբյեկտների վրա հարձակումների կապակցությամբ

Իրանը լուրջ հակահարված կտա Իսրայելին. Նեթանյահու

Սպահանի և Թեհրանի արվարձաններում պայթյուններ են որոտացել

Գիտնականների մահը չի կանգնեցնի Իրանի միջուկային մշակումները. Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

Իսրայելը նորից է հшրձակվել Ֆորդոյի միջուկային կենտրոնի վրա

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կանցկացնի՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հшրվածների հետ

ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի հնարավոր հարձակմանը

Փաշինյանը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ