Վաշինգտոնը և Կիևը համաձայնագիր են ստորագրել
Մայիսի 01, 2025

Վաշինգտոնը և Կիևը համաձայնագիր են ստորագրել

Կիևը և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել օգտակար հանածուների համատեղ արդյունահանման և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Այս մասին գրում է bbc.com-ը:

ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայնագիրը կնքվել է «ի նշան այն զգալի ֆինանսական և նյութական աջակցության, որն ամերիկյան ժողովուրդը ցուցաբերել է Ուկրաինայի պաշտպանության համար Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր»:

«Այս տնտեսական համագործակցությունը թույլ է տալիս երկու երկրներին աշխատել միասին՝ ապահովելու, որ մեր ընդհանուր ակտիվները, տաղանդները և կարողությունները արագացնեն Ուկրաինայի տնտեսական վերականգնումը», – ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:

 

Միևնույն ժամանակ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է, որ կողմերը կաշխատեն «վերջնական հաստատման վրա, թե ինչպես է կառավարվելու ծրագիրը և զարգացվելու այս կարևոր գործընկերությունը»։

«Ինչպես նախագահն է ասել, Միացյալ Նահանգները հավատարիմ է այս դաժան և անիմաստ պատերազմին վերջ տալուն: Այս համաձայնագիրը հստակ ազդանշան է ուղարկում Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղ գործընթացին, որի կենտրոնում երկարաժամկետ հեռանկարում կլինի ազատ, ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինան»,- ասել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։

Փաստաթղթի ստորագրման մասին հայտարարել է նաև Վաշինգտոնում գտնվող Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։

«ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ ստորագրել եմ համաձայնագիր՝ ստեղծելու ԱՄՆ-Ուկրաինա վերականգնման ներդրումային հիմնադրամ: Շնորհակալություն նախագահներին իրենց առաջնորդության համար: Շնորհակալություն բոլորին, ովքեր աշխատել են համաձայնագրի համար և այն ավելի իմաստալից դարձրել: Այժմ փաստաթուղթը կարող է հաջողություն ապահովել մեր երկու երկրների համար»,- գրել է նա Facebook-ում:Նա հավելել է, որ համաձայնագիրը պետք է վավերացվի Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ն սկսել է արդիականացնել իր բանակը․ WSJ

ԱՄՆ սենատորները պատրաստում են ՌԴ-ի դեմ խիստ պատժամիջոցներ, եթե Պուտինի հետ բանակցությունները չկայանան

Թրամփը սկսել է զենք վաճառել Ուկրաինային

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

Թրամփը վստահ է, որ առաջին 100 օրվա ընթացքում ոչ մի սխալ չի թույլ տվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-7 աստիճանով. եղանակի տեսություն

Մենք դեմ ենք թանկ ապրելուն. հայտարարություն

116 տարեկանում մահացել է մոլորակի ամենատարեց բնակչուհին

Անվստահության գործընթաց չեն նախաձեռնվել հանրային մեծ աջակցության հետևյալ դեպքերում․ Էդգար Ղազարյան

Ռուսաստանը «Իսկանդերներով» հարվածել է Օդեսային, կան զոհեր. Ուկրաինայի ՊՆ

Խնդրի ճշգրիտ լուծում

Ինչպես կարելի է նիհարել մինչև ամառ․ Նիհարեցնող ուտեստներ

«Ժողովուրդ». Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ դրամով

Թրամփը վրիպել է․ Մեդվեդև

Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք