Հայդի Քլումը եւ նրա դուստրը՝ Լենի Քլումը, նորից լուսանկարվել են ներքնազգեստով ինսթագրամի համար՝ չնայած անցած տարի իտալական ապրանքանիշի համար իրենց վերջին ֆոտոսեսիայի վերաբերյալ բացասական արձագանքին։
«Եվս մեկ տարի @intimissimi-ի հետ։ Այս անգամ մետաքսի եւ միկրոֆիբրայի բազային հավաքածուով. մինիմալիստական, նրբին եւ գերհարմար»,- մակագրել է Քլումը քարոզչության սլայդ-շոուն ինսթագրամում։
Թեեւ Հայդին անջատել է մեկնաբանությունները գրառման տակ, նրա դուստրը բազմաթիվ մեկնաբանություններ է ստանում սոցցանցի իր օգտահաշվում։
«Դա ապրանքանիշի տարօրինակ գործարք է մայրիկիդ հետ..., գրել է բաժանորդներից մեկը։ Մյուսը մեկնաբանել է. «Նրանք կարող էին ցանկացած այլ կոլաբորացիա անել, խիստ տարօրինակ է դա անել ձեր 20-ամյա դստեր հետ»։
Սակայն ոմանց, ըստ երեւույթին, չի անհանգստացնում այն, որ մայր ու աղջիկ ներկայանում են ներքնազգեստով։
Երկյակն արդեն մոտ երկու տարի նկարահանվում է Intimissimi-ի գովազդում, եւ, ըստ երեւույթին, բացասական արձագանքը չի խանգարում նրանց շարունակել համագործակցությունն ապրանքանիշի հետ։