«Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու գործի արդարացի ընթացքին». Հայտարարություն
Հունիսի 26, 2025

«Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու գործի արդարացի ընթացքին». Հայտարարություն

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խոր մտահոգություն է արտահայտում Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և իր համախոհների նկատմամբ այսօր իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների և նրանց մեղսագրվող ծանր մեղադրանքների կապակցությամբ»։ Այս մասին ասվում է Գերագույն հոգևոր խորհրդի տարածած հայտարարության մեջ։

«Իրավական գործընթացի նկատմամբ վստահություն չի ներշնչում այն հանգամանքը, որ սկզբից ևեթ ՀՀ վարչապետը և իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչներ ակնհայտ քաղաքական նկատառումներով տարաբնույթ հրապարակումների միջոցով փորձում են ուղղորդել իրավապահ մարմիններին։

Դատապարտելի է նաև հիշյալ գործընթացը Եկեղեցու հետ արհեստականորեն կապակցելու և Մայր Աթոռի անունը շահարկելու դիտավորությունը, ինչն ամբողջապես տեղավորվում է իշխանությունների նախաձեռնած հակաեկեղեցական արշավի համատեքստում։

Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու գործի արդարացի ընթացքին և հորդորում է պատկան մարմիններին չտրվել քաղաքական շահարկումներին, առաջնորդվել ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջներով՝ հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը»,–ասվում է հայտարարության մեջ։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու գործի արդարացի ընթացքին». Հայտարարություն

Իրանը կկարողանա վերականգնել վնասված միջուկային կենտրոնները. ՄԱԳԱՏԷ

«Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու գործի արդարացի ընթացքին». Հայտարարություն

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Էշերը խառնաշփոթ են առաջացրել աղբի պատճառով

Իրանի պաշտպանության նախարարն այցելել է Չինաստան

ԻՀՊԿ-ն հաստատել է Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբի պետ Ալի Շադմանիի մահը

Կրակոցներ՝ Էջմիածնի գազալցակայանում․ կասկածյալը գեներալ Մանվել Գրիգորյանի թոռն է

Մեր հայրենիքը հայտնվել է օրհասական իրավիճակում․ ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

Ուկրաինայում պատերազմը 24 ժամվա ընթացքում դադարեցնելու խոստումս սարկազմ էր. Թրամփ

ԱՄՆ-ն ակնկալում է Իրանի հետ բանակցություններ վարել հաջորդ շաբաթ. Թրամփ

Ես կխոսեմ Պուտինի հետ. Թրամփ

Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղասի Արշակյանին մեղադրանք է առաջադրվել

Փակ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից. Bloomberg

Ուկրաինայում առաջարկում են 18-27 տարեկան կանանց արգելել երկրից դուրս գալ