ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռjուտեն նողկալի արարք է կատարել՝ շնորհավորելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի դեմ հարվածների կապակցությամբ, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Ամոթալի, նողկալի և անպատասխանատու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից շնորհավորել ինքնիշխան պետության դեմ ագրեսիայի «իսկապես արտակարգ» հանցավոր գործողության համար։ «Նա, ով խրախուսում է անարդարությունը, դադարում է ազնիվ լինելուց։ Հանցագործությանն աջակցող յուրաքանչյուր ոք համարվում է հանցակից», - գրել է Բաղային X-ում։ Հունիսի 24-ին Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեի հետ նամակագրության էկրանապատկերը, որտեղ Ռյուտեն շնորհավորել և շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ «Իրանում վճռական գործողությունների համար, որոնք իսկապես արտակարգ էին և որոնք ոչ ոք չէր համարձակվում ձեռնարկել»։ ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հաստատել է նամակագրության իսկությունը։ |