Իրանցի ռազմական առաջնորդների և գիտնականների սպանությունը լուրջ ցնցումներով է սպառնում զանգվածային ոչնչացման զենքի չտարածման ռեժիմին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաեւ նշել է, որ միջազգային իրավունքը չի խրախուսում ուժի կանխարգելիչ կիրառումը մի պետության նկատմամբ, որը չի հարձակվել։
ավրովը նաև անդրադարձել է Իրանի ու Իսրայելի միջեւ հրադադարին՝ նշելով, որ դեռ պետք չէ եզրակացություններ անել։
«Դժվար է հստակ պատկերացում կազմել այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը ողջունում է ցանկացած համաձայնագիր, որը կհանգեցնի հրադադարի։ Եկեք չանենք որևէ շտապողական եզրակացություն՝ հիմնվելով կցկտուր տեղեկատվության վրա։ Բայց մենք խաղաղության կողմնակից ենք»,- ասե է նա։