Սաուդյան Արաբիան խստորեն դատապարտել է Իրանի հարձակումը Կատարի վրա և պատրաստակամություն է հայտնել համապարփակ աջակցություն ցուցաբերել Դոհային։ Դրա մասին ասված է Թագավորության ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։
«Թագավորությունը կտրականապես դատապարտում է եղբայրական Կատարի դեմ Իրանի իրականացրած ագրեսիան։ Դա միջազգային իրավունքի և բարիդրացիության սկզբունքների կոպիտ խախտում է։ Նման գործողությունները բացարձակապես անընդունելի են և չեն կարող արդարացվել», -ասված է հայտարարության մեջ։
Արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ Էր-Ռիադը լիակատար համերաշխություն է հայտնում Կատարին և պատրաստ է օգտագործել բոլոր հասանելի ռեսուրսները՝ իրանական հարվածներին ի պատասխան երկրի ղեկավարության ընդունած որոշումներին աջակցելու համար։