Մենք էլ մտածում ենք էսքան անեծքն ո՞ւմ ծոցից է հորդում, այ ողորմելիներ․ Աննա Հակոբյան
Հունիսի 24, 2025

Մենք էլ մտածում ենք էսքան անեծքն ո՞ւմ ծոցից է հորդում, այ ողորմելիներ․ Աննա Հակոբյան

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է «ընդդիմության հեղաշրջման պլանով» և գրել․
 
«Եթե որեւէ մեկը իրեն գտավ այս պետական դավաճանության պլանում, նախ ցավակցում եմ, բայց նաեւ հորդորում եմ ապաշխարել։ Հավանաբար մընչեւ վերջ չեք էլ պատկերացրել ում եւ ինչին եք ծառայում։
 
Ասում ա՝ «շշուկային ապատեղեկատվություն տարածողներ»։
Տո էս 7 տարի է շշուկով էլ, ոռնալով էլ ապատեղեկատվություն եք տարածում, այ ողորմելիներ։
 
Ասում ա՝ «Անեծքի ծրագիր»։
 
Մենք էլ մտածում ենք էսքան անեծքն ո՞ւմ ծոցից է հորդում։ Դու մի ասա՝ Կտրիճի։
 
Ասում ա՝ «թիրախային ապատեղեկատվություն «գաղտնի բանակցությունների» մասին»։
 
Ինչի նո՞ր եք սկսելու։ Բա 5 տարի ո՞վ է վնգստում 5 միլիարդ դոլարով հող ծախելու մասին։ Իմ «գաղտնի» շփումների, «միջնորդների» մասին։
 
Ողորմելի եք։ Ցածր եք։ Պետական դավաճան եք։ Անհայրենիք եք։ Երկիր ծախող եք։ Օտարի ստրուկ եք։ Անբարոյական եք։ Պիղծ եք։ Արյուն ուրացող եք»։
Rate this item
(0 votes)

Լրահոս