Տեխասից դեմոկրատ կոնգրեսական Էլ Գրինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու բանաձև է ներկայացրել՝ առանց օրենսդիրների հետ խորհրդակցելու Իրանին հարվածելու համար:
Ավելի վաղ հանրապետական կոնգրեսական Թոմաս Մասին Իրանին հարվածները անվանել էր հակասահմանադրական: Բացի այդ, դեմոկրատ կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը հայտարարել է, որ տեղի ունեցածը կարող է իմպիչմենտի հիմք հանդիսանալ:
«Նախագահ Թրամփի կողմից ուժի միակողմանի, չհրահրված կիրառումը՝ առանց Կոնգրեսի թույլտվության կամ ծանուցման, իշխանության չարաշահում է Միացյալ Նահանգների համար անմիջական սպառնալիքի բացակայության դեպքում, ինչը խորացնում է ամերիկյան ժողովրդավարության ավտորիտարիզմի վերածվելը», - նշվում է բանաձևում։