Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ Իսրայելի բանակը հարվածել էր Թեհրանի մոտակայքում գտնվող ռադարային կայանին՝ ի պատասխան հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Իրանից արձակված երկու հրթիռային հարձակումների։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հարձակումը սահմանափակվել է այս թիրախով։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և վարչապետ Նեթանյահուի միջև հեռախոսազրույցից հետո Իսրայելը ձեռնպահ կմնա հետագա հարվածներից»,- հայտնել է վարչապետի գրասենյակը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելին զգուշացրել էր չհարվածել Իրանին, ինչը, նրա խոսքով, հրադադարի կոպիտ խախտում կլինի։