Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի նկատմամբ հաղթանակը ձեռք է բերվել իսլամական Իրանի մեծ ազգի դիմադրության, միասնության եւ բարեկամության շնորհիվ, հաղորդել է Mehr-ը:
Ազգին ուղղված իր ուղերձում Փեզեշքիանը նշել է, որ Իսրայելի դեմ պայքարում հաջողությունը ձեռք է բերվել ժողովրդի անսասանության եւ դիմադրության շնորհիվ:
«Երկրում միասնությունը, խաղաղությունն ու համերաշխությունը այս ընթացքում իրենց պտուղներն են տվել»,- ասել է նա։ Իրանի նախագահի խոսքով՝ «այս պատմական հաղթանակի ողջ փառքը պատկանում է մեծ ազգին եւ քաղաքակրթությանը»։
«Իրանցիների քաջարի դիմադրության շնորհիվ երկիրը ականատես եղավ 12-օրյա պատերազմի ավարտին, որը իսլամական հանրապետությանը պարտադրվել էր արկածախնդիր սիոնիստական ռեժիմի կողմից»,- ասել է նա։
Իրանի նախագահի խոսքով՝ «թշնամին որոշակի պատրվակներով ագրեսիա է իրականացրել իսլամական հանրապետության դեմ, Իրանի դիվանագիտականջանքերի հետ միաժամանակ՝ իր խաղաղ միջուկային ծրագրի հետ կապված ցանկացած թյուրըմբռնում լուծելու համար»։