Իրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի հետ բանակցություններում գերակայությունից հրաժարումն է. Արաղչի
Նոյեմբերի 05, 2025

Իրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի հետ բանակցություններում գերակայությունից հրաժարումն է. Արաղչի

By Մայիսի 31, 2025 228

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, ելույթ ունենալով Իմամ Խոմեյնիի դամբարանում՝ԱԳՆ պաշտոնյաների ներկայությամբ տեղի ունեցած արարողության ժամանակ, ասել է, որ Թեհրանի դիրքորոշումը Վաշինգտոնի հետ միջուկային բանակցություններում «գերակայությունից հրաժարվելն է», տեղեկացրել է Mehr-ը։

Աբաս Արաղչին շաբաթ օրը բանակցությունների եւ ազգային իրավունքների մասին ելույթի ժամանակ ընդգծել է միջուկային հարստացման հարցում երկրի հաստատակամ դիրքորոշումը։

Նա նշել է, որ թեեւ շատ բան կարելի է ասել ուրանի հարստացման՝ որպես երկրի կարեւորագույն կարիքներից մեկի մասին, Իրանի բանակցային դիրքորոշումը, ըստ էության, գերակայությունից հրաժարումն է:

«Երբ նրանք ասում են, որ դուք չպետք է ունենաք ուրան հարստացնելու կարողություն, դա գերակայության ակտ է»,- ասել է Արաղչին:- Ասում են՝ անհանգստացած են։ Միայն այն պատճառով, որ նրանք մտահոգված են, պե՞տք է արդյոք, որ Իրանի ժողովրդին մերժեն ուրանի հարստացումը: Սա անընդունելի է իրանական ազգի համար»:

Արտգործնախարարը կրկնել է, որ Իրանը մերժում է միջուկային զենքը։

«Նրանք իրավունք չունեն զրկել Իրանի ժողովրդին օրինական իրավունքներից միայն իրենց վախերի պատճառով»,- ասել է Արաղչին։

Նա ավելացրել է, որ Իրանը կգործի վճռականորեն եւ իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի ցուցումներին համապատասխան։

Իրանն ու ԱՄՆ-ն ուրբաթ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացրել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը։ Ինչպես նախորդ փուլերում, բանակցություններում պատվիրակությունները գլխավորում էին Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տարածաշրջանային բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

Իրանը քանիցս հայտարարել է, որ ոչ մի դեպքում ամենափոքր ճկունություն անգամ չի դրսեւորի ուրանի հարստացման իր իրավունքի հարցում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թուրքիան ռուսական գազի 2-րդ խոշոր գնորդն է աշխարհում

Global Express ինքնաթիռն իմ ամենաթանկ գնումն է. Ռոնալդու

Տղամարդը փորձել է համբուրել Մեքսիկայի նախագահին․ AP

Հայաստանը արհեստական ​​բանականության ներդրման առումով ամենահետամնաց մեկն է. Microsoft-ը հրապարակել է համաշխարհային վարկանիշը

Ֆլորիդայի օդանավակայանը կարող է վերանվանվել Թրամփի պատվին

Մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով․ հայտարարություն

«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․ Շոյգու

«Նյու Յորքում Թրամփը դե ֆակտո պարտվեց». Հակոբ Բադալյան

Ֆրանսիայում տղամարդն ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Մենք ունենք երկրային ու երկնային բանակ. Ռուբինյան

Ռոնալդուն հայտնել է, թե երբ է կամուսնանա Ջորջինա Ռոդրիգեսի հետ

Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը պահանջում է մեր մշտական ​​ուշադրությունը․Շոյգուն՝ Գրիգորյանին

ՆԱՏՕ-ն Ադրբեջանում վերապատրաստման դասընթացներ է անցկացնում

Սա իմ երկիրն է, սա իրենց երկիրը չէ․ ես այս երկրից չեմ փախչի․ Սերժ Սարգսյան

Պեկինը չեղարկում է որոշ մաքսատուրքեր ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների վրա