Իրանը չի վախենում սպառնալիքներից․ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կշարունակվեն. Փեզեշքիան
Նոյեմբերի 05, 2025

Իրանը չի վախենում սպառնալիքներից․ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կշարունակվեն. Փեզեշքիան

By Մայիսի 17, 2025 184

Թեհրանը պատերազմի չի ձգտում, կշարունակի ԱՄՆ-ի հետ բանակցությունները միջուկային խնդրի շուրջ և չի վախենում սպառնալիքներից, որոնք ԱՄՆ նախագահը հնչեցնում է խաղաղության հրավերների հետ: Այս հայտարարությունն արել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի միջուկային նոր գործարքի կնքման հարցում՝ հավելելով, որ հակառակ դեպքում մի վատ բան կպատահի:

«Մենք բանակցելու ենք։ Մենք պատերազմի չենք ձգտում։ Բայց և ոչ մի սպառնալիքից չենք վախենում»,-Իրանի նախագահի խոսքը մեջբերում է «Mehr» գործակալությունը։Փեզեշքիանը նշել է, որ Թրամփի խոսքերում հակասություններ կան. նա մե՛կ Իրանին խաղաղության է հրավիրում, մե՛կ սպառնում է ԱՄՆ-ում մշակվող ոչնչացման միջոցներով, ուստի անհասկանալի է, թե ԱՄՆ նախագահի խոսքերից որին արժե հավատալ:

Հշեցնենք` անցած շաբաթ կայացել է իրանական միջուկային ծրագրի և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ Իրան-ԱՄՆ բանակցությունների չորրորդ փուլը:

Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջնորդավորված բանակցությունների առաջին և երրորդ փուլերը տեղի են ունեցել Օմանում ապրիլի 12-ին և 26-ին, երկրորդը՝ Հռոմում, ապրիլի 19-ին: Երկու երկրների միջև վաղուց դադարեցված բանակցությունների նոր փուլը սկսվել է մարտի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին գրված նամակից, որում և՛ ԻԻՀ միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագիր կնքելու առաջարկ է հնչել, և՛ ռազմական պատասխանի սպառնալիք` դիվանագիտական ջանքերի ձախողման դեպքում: Իրանը մերժել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը, սակայն համաձայնել է միջնորդավորված երկխոսության։

Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ֆլորիդայի օդանավակայանը կարող է վերանվանվել Թրամփի պատվին

Մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով․ հայտարարություն

«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․ Շոյգու

«Նյու Յորքում Թրամփը դե ֆակտո պարտվեց». Հակոբ Բադալյան

Ֆրանսիայում տղամարդն ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Մենք ունենք երկրային ու երկնային բանակ. Ռուբինյան

Ռոնալդուն հայտնել է, թե երբ է կամուսնանա Ջորջինա Ռոդրիգեսի հետ

Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը պահանջում է մեր մշտական ​​ուշադրությունը․Շոյգուն՝ Գրիգորյանին

ՆԱՏՕ-ն Ադրբեջանում վերապատրաստման դասընթացներ է անցկացնում

Սա իմ երկիրն է, սա իրենց երկիրը չէ․ ես այս երկրից չեմ փախչի․ Սերժ Սարգսյան

Պեկինը չեղարկում է որոշ մաքսատուրքեր ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների վրա

Սևանը «Գյոյչա» անվանելը ամենակառուցողական ձևակերպումը չէ․ Միրզոյանի արձագանքը Ալիևին

ԱՄՆ-ում բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով 7 մարդ է զոհվել

ԱՄՆ-ն առաջարկում է ՄԱԿ-ին վերացնել Ահմեդ ալ-Շարաայի դեմ պատժամիջոցները՝ Վաշինգտոն այցին ընդառաջ

Նյու Յորքը կմնա ներգաղթյալների քաղաք. Մամդանին՝ Թրամփին